News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի հանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, քանի դեռ Հունաստանի առաջնորդն «իրեն չի հավաքել», հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Միցոտակիսն «իր համար այլեւս գոյություն չունի» այն բանից հետո, երբ Հունաստանի վարչապետը Կոնգրեսում ելույթի ժամանակ ԱՄՆ-ին կոչ արեց F-16 կործանիչներ չվաճառել Թուրքիային:

«Թող իրեն հավաքարի: Քանի դեռ նա իրեն չի հավաքել, մենք չենք կարողանա հանդիպել»,- ասել է Էրդողանը լրագրողներին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից վերադառնալիս:

Նախօրեին Մադրիդում լրագրողների հետ զրույցում Միցոտակիսն ասել էր, որ Հունաստանը բաց է Թուրքիայի հետ երկխոսության համար եւ կրկնել էր, որ Էրդողանի հետ «անձնական բախումների երկխոսությանը» չի մասնակցի։ «Ես կշարունակեմ պնդել, որ Հունաստանի երկխոսության դուռը միշտ բաց է։ Եւ, միեւնույն ժամանակ, մեր երկիրը, երբ հնարավորություն ունենա, կշարունակի բարձրացնել թուրքական ագրեսիայի հարցերը ԵՄ շրջանակներում՝ մեր գործընկերների հետ երկկողմանի կարգով»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ