News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թալիբանի գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ահունզադան  աշխարհին կոչ է արել չսովորեցնել՝ ինչպես կառավարել Աֆղանստանը։ Նրա խոսքով՝ շարիաթի օրենքը հաջող իսլամական պետության միակ մոդելն է

Ահունդզադան, որն անցած տարի օգոստոսին թալիբների՝ իշխանության զավթումից հետո չի երեւացել հանրության առաջ, ելույթ է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքում կրոնագետների հավաքի ժամանակ։ 

Ավելի քան 3000 հոգեւորականներ հավաքվել էին Քաբուլում՝ մասնակցելու եռօրյա հավաքին։ Հավաքին մասնակցում են միայն տղամարդիկ։

«Ինչո՞ւ է աշխարհը խառնվում մեր գործերին։ Ասում են՝ ինչո՞ւ չես անում այս կամ այն բանը։ Ինչո՞ւ է աշխարհը խանգարում մեր աշխատանքին»,-ասել է նա։ 

Կանայք չեն մասնակցում այդ հավաքին, սակայն  AFP-ի աղբյուրները նշում են, որ հանդիպման ժամանակ կքննարկվի մի զգայուն հարց՝ աղջիկների կրթությունը։

Թալիբների վերադարձից հետո ավագ դպրոցներում արգելվել է աղջիկներին սովորել, կանայք ազատվել են պետական ​​աշխատանքից, արգելվել է միայնակ ճանապարհորդել եւ հրամայվել է հագուստ կրել, որը ծածկում է ամեն ինչ՝ բացի դեմքից:

Թալիբները նաեւ արգելել են ոչ կրոնական երաժշտության կատարումը, գովազդներում մարդկային կերպարներ պատկերելը, հեռուստատեսային ցանցերին հրամայել են դադարեցնել մերկ կանանց մասնակցությամբ ֆիլմեր եւ սերիալներ ցուցադրելը, իսկ տղամարդկանց հրամայել կրել ավանդական հագուստ եւ մորուք պահել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ