News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Թուրքիան երկերեսանի քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի հետ։ Այս մասին Haaretz-ում գրում է Սայմոն Ա․ Ուոլդմանը։

«Ո՞վ կմտածեր, որ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին օրը Թուրքիան կհանի իր վետոն Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դեմ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բացահայտորեն հայտարարել է, որ դեմ է այդ երկրների անդամակցությանը՝ նրանց մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ հարցադրում արել. «Ինչպե՞ս կարող ենք վստահել նրանց»:

Անցած ամիս Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն այցելել է Երուսաղեմ՝ հարգանքի տուրք մատուցելու Յադ Վաշեմում, ընկերացել իր  իսրայելցի գործընկերոջ հետ՝ չնայած գրեթե տասնամյա թշնամանքի:

Էրդողանը հարաբերություններ է հաստատել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ ֆինանսական ներդրումների ակնկալիքով, այն ակնկալիքով, որ Թուրքիան դուրս կգա տնտեսական ճգնաժամից։ 

Այնուամենայնիվ, փաստ է, որ Թուրքիան եւ Արեւմուտքն ունեն խիստ տարբեր անվտանգության շահեր եւ առաջնահերթություններ։  

Կլիմայի փոփոխությունը եւ կիբեռանվտանգությունը դժվար թե ներառվեն թուրքական ռազմավարական քննարկումներում: Չինաստանի աճող հզորությունը Էրդողանը դիտարկում է որպես համաշխարհային կայունության հնարավորություն եւ ցանկանում է ընդլայնել առեւտրային եւ դիվանագիտական ​​հարաբերությունները՝ որպես Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկեր:

Անկարային մտահոգում է Գյուլենի շարժումը ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ արտասահմանում։ Սիրիացի փախստականների ներկայությունը Թուրքիայում քաղաքականապես պայթյունավտանգ է դարձել, քանի որ Թուրքիայի տնտեսությունը շարունակում է անկում ապրել։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Թուրքիան բոլորովին այլ ռազմավարություն ունի, քան ՆԱՏՕ-ն։

Անկարան կարծում է, որ «թուրք գայլը» դեմ առ դեմ պայքարում շանս չունի «ռուսական արջի» դեմ։ Թուրքիան գնում է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր եւ նախարարներ է ուղարկում Մոսկվա՝ քննարկելու ռազմավարական հարցեր՝ միաժամանակ ձգտելով զարգացնել առեւտրային հարաբերությունները։  Էներգետիկ համագործակցությունը ևս ակտիվ է։ «Գազպրոմն» այս տարվա հունվարին 4 տարվա գազային պայմանագիր է կնքել թուրքական պետական ​​Botas էներգետիկ ընկերության հետ:

Այս տարի Թուրքիան կընդունի 1,5 միլիոն ռուսաստանցիների, այդ թվում՝ օլիգարխների, որոնք կարող են վայելել Թուրքիայի շքեղ հանգստավայրերը՝ չվախենալով պատժամիջոցներից:

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից առաջ Թուրքիան մինչեւ ատամները զինեց Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը աջակցեց Հայաստանին։ Սիրիայում Ռուսաստանը շարունակում է աջակցել նախագահ Բաշար Ասադին, մինչդեռ Թուրքիան աջակցում է ընդդիմադիր խմբերին։

Անկարայի կողմնակալ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ շարունակվում է ուկրաինական ճգնաժամի ընթացքում։ Թուրքիան Ուկրաինային մատակարարում է հայտնի Bayraktar անօդաչուներով։ Միաժամանակ, Թուրքիան հանգստացնում է Մոսկվային՝ հրաժարվելով փակել իր օդային տարածքը Ռուսաստանի համար կամ պատժամիջոցներ սահմանել։

Այսպիսով, այժմ, երբ Թուրքիան ճանապարհ է բացել ՆԱՏՕ-ի ընդլայնման համար, կարելի է ակնկալել, որ Անկարան ի պատասխան ինչ-որ հաշտարար ժեստ կանի Մոսկվային:

Էրդողանն այժմ ակնկալում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան հավատարիմ կմնան համաձայնագրի ոգուն եւ տառին: Սա նշանակում է, որ նա կպահանջի, որ նրանք աջակցեն Սիրիայում թուրքական հետագա օպերացիային՝ քրդերի դեմ պայքարելու համար»,-գրում է Ուոլդմանը։

Հոդվածագիրը եզրափակում է, որ Էրդողանի օրոք Թուրքիան սկզբունքորեն անհուսալի դաշնակից է։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի՝ արտահանձնման խնդրանքը
Մայիսի 18-ին Ֆինլանդիան եւ Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ են ներկայացրել՝ դաշինքին միանալու համար․․․
ՆԱՏՕ-ն կավելացնի իր խաղաղապահ ուժերը Կոսովոյում՝ Սերբիայի հետ լարվածության սրման դեպքում
Անհրաժեշտության դեպքում մենք ուժեր կփոխանցենք, կտեղակայենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, եւ կավելացնենք մեր ներկայությունը․․․
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Շոլց
«Վստահ եմ, որ այն երկրները, որոնք դեռ չեն վավերացրել դիմումները, այդ թվում՝ Թուրքիան, դա կանեն մոտ ապագայում»,-ասել է Շոլցը․․․
Շվեդիան համաձայնել է արտահանձնել Թուրքիայի քաղաքացուն
Թուրքիան հունիսին հանել է իր վետոն Արեւմտյան դաշինքին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտի վրա․․․
Ջո Բայդենը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատող փաստաթղթեր է ստորագրել
«Ես հավատում եմ, որ դա շրջադարձային կետ է եղել եւ մնում դաշինքում ոչ միայն Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, այլ ամբողջ աշխարհում ավելի մեծ անվտանգության եւ կայունության համար...
ՆԱՏՕ-ի խնդիրն է աջակցել Ուկրաինային․ Սթոլտենբերգ
Ստոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն բարոյական պարտավորություն ունի աջակցել Ուկրաինային․․․
Ֆոտոռեպորտաժներ