News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը, ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մենք պետք է արմատապես մեծացնենք մեր պաշտպանունակությունը»,- ասել է Օրբանը։ Նա կրկնել է, որ Հունգարիան շահագրգռված է Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտով։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում աստիճանաբար ի հայտ են գալիս «ռազմական իրողություններ», քանի որ երկիրն ամեն օր բազմաթիվ զինվորներ է կորցնում, եւ թեեւ ճակատը դեռ հեռու է Հունգարիայից, իրավիճակը կարող է փոխվել, հայտնում է Reuters-ը։

Նա կրկնել է, որ Հունգարիան՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, պետք է դուրս մնա պատերազմից։ «Մենք պետք է գործարկենք շարժիչները... եւ արագացնենք մեր պաշտպանության զարգացման ծրագիրը», - ասել է Օրբանը:

Օրբանն ասել է, որ Հունգարիան չի ցանկանում բանակցություններ վարել ԵՄ-ի որեւէ հնարավոր էմբարգոյի կամ ռուսական գազի ներկրման սահմանափակումների վերաբերյալ, քանի որ դա կխաթարի Հունգարիայի տնտեսությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ