News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պատերազմ Եվրոպայում Ուկրաինայից դուրս «իհարկե» հնարավոր է։ Այս մասին CNN-ին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
«Իհարկե հնարավոր է։ Այդ իսկ պատճառով այժմ շատ կարեւոր է աջակցել Ուկրաինային»,- ասել է Հաավիստոն:

Հարցին՝ արյդո՞ք Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում, Հաավիստոն ասել է. «Նրանք կարող են փրկել իրավիճակը եւ այդ առումով նրանք կարող են հաղթել այդ ճակատամարտում: Կարծում եմ՝ նրանք, իհարկե, բարոյապես բարձրության վրա են։ Նրանք շատ համախմբված են։ Նրանք մեր աջակցության կարիքն ունեն»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը կոտրված է. «Կարծում եմ՝ սա նոր իրականություն է։ Սա նոր իրավիճակ է, Ռուսաստանի եւ այլ երկրների միջեւ նոր տիպի երկաթե պատ է հայտնվել։ Եւ, իհարկե, դա հիմնված է իր հարեւան Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վրա»,- ասել է Պեկկան՝ հավելելով, որ Ուկրաինայում պատերազմը «փոխել է անվտանգության մթնոլորտը»։

Պեկկան նաեւ նշել է, որ մտավախություն կա «միջուկային եւ քիմիական զենքի մասին իրար հետ կապ չունեցող խոսակցությունների կապակցությամբ», որոնք աշխարհը հետ են տանում դեպի սառը պատերազմի ժամանակների Կուբայի հրթիռային ճգնաժամը: «Այո, մենք հզոր ավանդական բանակ ունենք։ Մենք ունենք F-35 եւ այլն: Բայց ի՞նչ, եթե մեզ ոչ ավանդական զենք է սպառնում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ