News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իշխանության արած էժանագին քայլերը չեն կարող կասեցնել «Դիմադրություն» շարժման պայքարը: Այս մասին այսօր՝ հուլիս 1-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Սա հարված էր խորհրդարանի մշակույթի վրա, բայց մենք որեւէ բան չունենք մտածելու, թող մտածեն Նիկոլը եւ իրեն գովաբանող թիմակիցները, միջազգային կառույցները, որոնք շարունակում են լուռ մնալ: Մենք մտածելու ոչինչ չունենք: Եթե կարծում են, թե այսպես կշեղեն, մեզ հետ կպահեն մեր օրակարգից, չարաչար սխալվում են: Սակայն այստեղ այլ հարց էլ կա. հեռացնելով խորհրդրանական ընդդիմությանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից՝ իշխանությունը ճանապարհ է հարթեցնում իրենց սրտի օլիգարխների համար, որպեսզի նրանց համար հեշտությամբ օրենքի նախագծեր ընդունի: Մենք մեր պայքարը շարունակելու ենք, նման էժան քայլերով մեզ չեն կարող ցավեցեցնել: Այնքան են ցավեցրել մեզ այս չորս տարվա ընթացքում, որ սա ընդամենը մոծակի կծած էր»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 66 կողմ, 0 դեմ ձայներով կողմ քվերակեց արդեն նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնազրկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ