News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Մենք անձամբ լուրջ չենք ընդունում այս ամեն ինչը, ոչ էլ երբևէ թույլ ենք տալու այս իշխանություններին որոշելու, թե մենք որտեղ կամ ինչպես ապրենք, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։ 

«Նիկոլ Փաշինյանի զիջողական դիրքը, որ անընդհատ զիջում է հողեր, ոչ ոք իրեն թույլ չի տալիս, որ մեր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնի։ Արցախի հողը համահայկական հող է, պատկանում է Հայաստանին, Սփյուռքին, արցախցուն։ Չի կարող իր սեփականությունը լինել, իրա սեփականությունը ․․․ ունի երևի, կարող է իր սեփականության վրա որոշումներ կայացնել։ Արցախը կա ու կլինի ընդմիշտ, ժողովուրդ, նաև Հայաստանը կա ու կմնա»,– ասաց նա։           

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորը, Աղավնոն և այն տարածքները, որոնք դուրս են նախկին ԼՂԻՄ տարածքից, 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով անցնելու են Ադրբեջանին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունն ավելի ուշ հայտարարեց, որ Աղավնոյի համար կշարունակեն բանակցել, սակայն Բերձորը հաստատ անցնելու է Ադրբեջանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ