News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

«Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանը մոտ տասն օր առաջ հրավիրվել է ԱԱԾ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անժելա Թովմասյանը:

«Ինձ որպես վկա հրավիրել էին Արմեն Գրիգորյանի գործով, սակայն տասը րոպե անց հասկացա, որ թիրախում ես եմ, որովհետեւ տարբեր ձայնագրություններ էին ցույց տալիս իմ հաղորդումներից, խաչաձեւ հարցեր էին տալիս՝ փորձելով ինչ-որ բան կորզել: Շատ զավեշտալի է այս ամեն ինչը, երեւի երկար փորփրել եւ տեսել են, որ որեւէ բանի չեն հասնում, գործ չեն կարողանում հարուցել եւ անցել են ավելի մանր ու կեղտոտ ճանապարհների: Շարունակում են անել այն, ինչով զբաղված են չորս տարի շարունակ՝ կեղծ գործերի հարուցմամբ»,- նշեց նա:

Անժելա Թովմասյանի խոսքով՝ անհերքելի է, որ սա իշխանության հերթական պատվերն է իրեն լռեցնելու համար:

«2018 թվականից սկսած Հայաստանում շինծու գործեր, քաղաքական հետապնդումներ կան, ընդդիմադիր գործիչներին լռեցնելու կեղտոտ մեթոդներ են իրականացվում: Սա նույնպես քաղաքական հետապնդում է: Այս ամենը շատ հստակ հրահանգավորված է իմ անձի դեմ: Սակայն Արցախի եւ Հայաստանի պետականության կորստի ֆոնին իմ անձնական գործը շատ փոքր է եւ այս հարցն ունի մեկ ընդհանուր լուծում՝ ազգակործան պատուհասի եւ իր կամակատարների հեռացումը»,- ընդգծեց Անժելա Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը կալանավորվել է համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ