News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները քննարկել են ռուսական նավթի գները Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանակում սահմանափակելու Վաշինգտոնի առաջարկը, շաբաթ օրը հայտնել է Սեուլի ֆինանսների նախարարությունը, հաղորդում է Yonhap-ը:

Հարավային Կորեայի ֆինանսների նախարար Չու Կյուն Հոն եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ուրբաթ խորհրդակցություն են անցկացրել՝ այդ հարցը հուլիսի 19-20-ը նախատեսված նրա այցից առաջ քննարկելու համար, հայտնել են նախարարությունից:

Յելենը բարձրացրել է ռուսական նավթի գների սահմանափակման անհրաժեշտության հարցը՝ «էներգակիրների բարձր գները կայունացնելու եւ Ռուսաստանի նավթային եկամուտները նվազեցնելու համար», հայտնել են նախարարությունում:

G7-ը վերջերս պայմանավորվել էր ուսումնասիրել ռուսական նավթի գների սահմանափակումների տարբերակները:

Հաղորդվում էր, որ ԱՄՆ ֆինանսների՝ ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը խնդրել է Հարավային Կորեային միանալ այդ քայլին Սեուլ կատարած իր վերջին այցի ժամանակ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ