News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հետեևել են Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին։

Նախարարը, մասնավորապես, դիտարկել է Մ-2-ի 6.2կմ հատվածը, որն անցնում է Սիսիանի տարածաշրջանով, ինչպես նաև Մ-2 միջպետական ճանապարհի 16,9 կմ երկարությամբ հատվածը, որն անցնում է Վայոց ձորի մարզով։

Այստեղ շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։ Կապալառուն այս հատվածում կատարում է հողային աշխատանքներ, սողանքային հատվածներում  իրականացնում է գաբիոնային հենապատերի կառուցում։ Նախագծով նախատեսված է ճանապարհին առկա մի քանի կամուրջների նորոգում նույնպես։ Աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 2 մլրդ 897 մլն դրամ։

Մ-2 միջպետական ճանապարհի այլ հատվածներում նույնպես ընթանում են նորոգման աշխատանքներ։ Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ