News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեր երկրներին կապում է աշխարհում գոյություն ունեցող ամենասերտ հարաբերություններից մեկը։ Դրանք քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական, ամենակարեւորը՝ մարդկային հարաբերություններ են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում «Ռուսաստանի եւ Արեւմուտքի կոնֆլիկտն Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչյովը։

Ռուս փորձագետի խոսքով՝ Հայաստանի ներկայությունը Ռուսաստանում, Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ամենաէականն է այն երկկողմ ներկայություններից, որոնք գոյություն ունեն եվրասիական տարածքում:

«Իհարկե, մենք դա հասկանում ենք, գնահատում ենք, գիտենք դա՝ որպես անփոփոխ գործոն հարաբերություններում, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ։ Դա մեզ թույլ է տալիս բավականին հանգիստ եւ առանց ավելորդ էմոցիոնալության վերաբերվել այն հարցերին, որոնք մենք քննարկում ենք, հարցերին, որոնց շուրջ մեր տեսակետները կարող են տարբեր լինել, քանի որ մենք հասկանում ենք, որ այդ հարցերը մեր չափազանց բարեկամական դաշնակցային, եղբայրական հարաբերությունների մաս են կազմում։ Նման հարաբերությունների շրջանակներում կարելի է ցանկացած սյուժե քննարկել, ցանկացած խնդիր լուծել, և մենք կարող ենք առաջ շարժվել, քանի որ մեր հարաբերությունները, ի վերջո, զորանոցներ չեն։ Մենք ՆԱՏՕ-ն չենք, մենք Արեւմուտք չենք, որտեղ կա մի պետություն, որը բոլորին հրահանգներ եւ հրամաններ է տալիս։ Մեր իսկապես ընկերական, ընտանեկան հարաբերություններ ունենք, որոնցում կարող են տարբեր տեսակետներ լինել, բայց արժեքը կայանում է նրանում, որ մենք չենք փոխում մեր փոխգործակցության ընդհանուր բնույթը, երբ քննարկում ենք այս բոլոր հարցերն ու սյուժեները», - նշել է Տիմոֆեյ Բորդաչյովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ