News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տարտուսից հարավ գտնվող Համիդիա քաղաքի մոտ մի քանի թռչնաբուծական ֆերմաների վրա  իսրայելական հրթիռային հարձակման հետեւանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, հայտնում է SANA-ն:

«Շաբաթ օրը առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում իսրայելական թշնամին Միջերկրական ծովից՝ լիբանանյան Տրիպոլի քաղաքից դեպի արեւմուտք, օդից հրթիռային հարված է հասցրել՝ թիրախավորելով Տարտուսից հարավ գտնվող Համիդիա քաղաքի մերձակայքում գտնվող մի քանի թռչնաբուծական ֆերմաներ», - SANA-ին հայտնել է ռազմական աղբյուրը:

Աղբյուրը հավելում է, որ գնդակոծության հետեւանքով վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ կին, նյութական վնաս է հասցվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ