News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի վիճակի մասին։ Նախօրեին Գրինբերգն այցելել էր քաղաքական գործչին Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում:

Նա պատմել է, որ 91-ամյա Գորբաչովը շաքարային դիաբետ, երիկամների հետ կապված խնդիրներ ունի, նա դիալիզ է անցնում։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցչի խոսքով՝ քաղաքական գործիչն իրեն «քիչ թե շատ լավ է» զգում։

«Պարզապես ուժերը լքում են: Հազվադեպ է վեր կենում: Մոռացկոտություն կա: Թեմաները կամայականորեն փոխվում է»,- ասել է տնտեսագետը։
Նա հայտնել է նաեւ, որ ԽՍՀՄ նախկին նախագահը շուրջ երեք տարի հիվանդանոցում է ապրում։ Նրան այցելում են հարազատներն ու ընկերները, հայտնում է փոխանցում է «Գազետա»-ն:

«Նա այնտեղ լավ պայմաններում է, բնակարանի նման է։ Նրան լավ են նայում, եւ նա շատ է սովորել դրան»,- ասել է Գրինբերգը:

Ավելի վաղ Mash Telegram ալիքը հայտնել էր, որ ԽՍՀՄ նախկին նախագահը երիկամների հետ կապված խնդիրներ ունի։ Mash-ի տվյալներով՝ նրա վիճակը պարբերաբար վատանում է։ Նախկին նախագահի ստույգ ախտորոշման մասին չեն հայտնում, սակայն նա շուրջ մեկ տարի բժիշկների հսկողության տակ է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ