News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ոստիկանությունը նոր ձերբակալություններ է իրականացրել Ռաջաստանում հինդու դերձակի գլխատման համար՝ սպանություն, որն անկարգություններ է առաջացրել հինդու մեծամասնության եւ մահմեդական փոքրամասնության միջեւ, ինչը  ցույցերի եւ ինտերնետ ծառայությունների սահմանափակումների է հանգեցրել՝ լարվածության աճը կանխելու համար, հաղորդում է Reuters-ը:

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը հայտնել են, որ հյուսիսարեւմտյան նահանգում ապրող երկու մահմեդականներ ձերբակալվել են՝ անցյալ շաբաթ Ուդայպուրում խանութում դերձակի սպանության պլանավորման համար:

«Մենք ձերբակալել ենք երկու կազմակերպչի, իսկ ավելի վաղ՝ երկու տղամարդու, ովքեր կատարել էին այդ սարսափելի հանցագործությունը», - հայտնել են ոստիկանությունից։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նաեւ պատմել են, որ ինտերնետ ծառայություններն աստիճանաբար վերականգնվում են, իսկ անվտանգության ուժերը շարունակում են զգոն մնալ երկու ձերբակալված մուսուլմանների կողմից սպանությունից հետո, ովքեր նկարահանել էին արարքը եւ տեսանյութը տեղադրել համացանցում:

Հանցագործները հայտարարել են, որ սպանությունը պատասխան էր Մուհամեդ մարգարեի հասցեին քաղաքական գործչի նվաստացուցիչ արտահայտություններին զոհի աջակցությանը: Տուժածը՝ Կանհայա Լալ Թելին, իբր սոցցանցերում գրառում էր կատարել՝ ի պաշտպանություն վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցության նախկին պատգամավորի, ով մայիսին հակաիսլամիստական ​​արտահայտություններ էր արել:

Հնդկաստանի Գերագույն դատարանի դատավորներն ուրբաթ հայտարարել են, որ նախկին մամուլի խոսնակ Նուպուր Շարման պետք է ներողություն խնդրի ամբողջ ազգից այն բանից հետո, երբ իր խոսքերը սրեցին աղանդավորական տարաձայնությունները Հնդկաստանում, զայրացրեցին իսլամական երկրներին եւ դիվանագիտական ​​լարվածություն առաջացրեցին:

Հնդկաստանում առնվազն երկու ցուցարար է սպանվել ոստիկանության կողմից Շարմայի խոսքերի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ