News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։

Առանձին տարիներին հուլիս ամսին կարող են ակտիվանալ Սև ծովի կողմից եկող խոնավ և սառը օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի անկում և զգալի տեղումներ։

Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին:

Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։

 Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +26…+27°C:

 Արարատի, Արմավիրի մարզերում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +26…+27°C:

 Արագածոտնի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+26°C:

 Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+24°C:

 Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +16…+20°C:

 Լոռու մարզում՝ +19…+21°C, Տավուշի մարզում՝ +20…+23°C:

 Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +26…+28°C, լեռնային շրջաններում` +19…+21°C:

 Սյունիքի հովտային շրջաններում +26…+28°C, նախալեռնային շրջաններում` +19…+21°C:

 Արցախում կանխատեսվում է +23…+26°C։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ