News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա  Նարեկ Իսրայելյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ ոստիկանության Երևան քաղաքի դիմաց, վրաերթի է ենթաիկել հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժկական կենտրոն։ Այնուհետև վարորդն ահազանգել է ոստիկանություն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ 

Վրաերթի փաստով Գ. Գալստյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ