News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի դիմաց ավանակով ակցիա իրականացրած Սեւադա Ղուկասյանն 2,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Դատական առաջին նիստը նշանակված է հուլիսի 8-ին: Սեւադան ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ կեղծ ցուցմունք է տվել: Ես կարծում եմ, որ կամ ոստիկանական բաժնում է նա ստիպված եղել այդպիսի ցուցմունք տալ կամ էլ այդ պահին անզորությունից է սուտ մատնություն արել: Երկու դեպքերում էլ խնդիրն իրավապահների աշխատանքից է գալիս»,- նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Սեւադա Ղուկասյանը հունիսի 1-ից կալանավորվել է՝ սուտ մատնության մեղադրանքով։ Նա մայիսի 1-ին հաղորդում էր տվել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետեւանքով կոտրվել է ատամը։ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել, բայց այն կարճվել էր, եւ արդեն սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ