News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մահացել է «Չեբուրաշկա» եւ «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի հեղինակ, անիմատոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Շվարցմանը։ Նա 101 տարեկան էր։  

Ստեղծագործական տարիների ընթացքում Շվարցմանը մասնակցել է ավելի քան 60 անիմացիոն ֆիլմերի ստեղծմանը։ Նրա ամենահայտնի գործերն են՝ «Ձյունե թագուհին», «Ալվան ծաղիկը», ««Ոսկե այծքաղ» , «Շունն ու կատուն», «Կոկորդիլոս Գենա», «Գավ անունով կատվիկը», «38 թութակը» եւ շատ ուրիշներ։

Լեոնիդ Շվարցմանը հայտնի է նաեւ նրանով, որ որպես բեմադրող նկարիչ մասնակցել է Չեբուրաշկայի վիզուալ կերպարի ստեղծմանը Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի համար 1968 թվականին։

Հետագայում Չեբուրաշկան դարձել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականի խորհրդանիշ 2004 թվականին Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ