News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 2-ին՝ ժամը 11։16-ին, ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մոտ 150 հակ անասնակեր:

Տպել
Ամենաշատ