News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոր քրեական դատավարության օրենսգրքով գործում է եթե կա մեղադրյալ, ապա վարույթի համար սահմանվելու վերջնաժամկետ, որի ավարտից հետո գործը կամ պետք է ուղարկվի դատարան կամ էլ քրեական հետապնդումը դադարեցվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Շարունակում եմ նոր քրեական դատավարության օրենսգրքի նոր տերմինաբանության վերաբերյալ գրառումներս.

«Քրեական գործով վարույթի կասեցում» էլ չի լինելու։ Եթե չկա մեղադրյալ՝ քննեք ինչքան ուզում եք։ Էլ քննիչները ստիպված չեն 2 ամիսը մեկ «վազել» դատախազի մոտ՝ խնդրել-միջնորդելով վարույթի ժամկետը 2 ամսով երկարացնել։

Բայց հենց հայտնվեց մեղադրյալ, արդեն «ժամացույցը միանում է»։ Ընդ որում, ոչ թե անընդհատ երկարացվող 2-ամսյա ժամկետի ռեժիմ է գործում, այլ վերջնական ժամկետ (ըստ հոդվածի ծանրության աստիճանի)՝ վարույթը դատարան փոխանցելու համար։

Ինչու՞ է սա արված։ Որ քննիչները ամիսներով ու տարիներով գործերը «չքնացնեն», ու մարդկանց էլ մեղադրյալի կարգավիճակով չպահեն «դամոկլյան սրի» տակ։ Էկա՞վ վերջնաժամկետը. ուղարկեք դատարան կամ քրեական հետապնդումը դադարեցրեք»,- նշել է նա։

Տպել
Ամենաշատ