News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը մեկնել է Նուկուս՝ Կարակալպակստանի ինքնավարության մայրաքաղաք, որտեղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնք ենթադրում են տարածաշրջանի ինքնիշխանության վերացում։ Տեղի խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պարոն Միրզիյոեւն առաջարկել է առաջարկվող փոփոխություններից հանել Կարակալպակիստանի ինքնիշխանության վերացման մասին դրույթը, գրում է «Կոմերսանտը»:

«Հաշվի առնելով, որ Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների քննարկման գործընթացը դեռ շարունակվում է, ինչպես նաեւ Կարակալպաքստանի բնակիչների կարծիքների ուսումնասիրության հիման վրա՝ Նախագահն ընդգծել է 70-րդ, 71-րդ հոդվածների գործող տարբերակները անփոփոխ թողնելու անհրաժեշտությունը»,-ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Հուլիսի 1-ին Կարակալպակստանում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ Ուզբեկստանի իշխանությունները հրապարակել են երկրի նոր սահմանադրության նախագիծը։ Տարածաշրջանի իշխանությունները բողոքի ցույցերն անվանել են «կառավարությունը զավթելու փորձ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ