News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ամիսներ առաջ ԱԱԾ-ն հրապարակեց հայտարարություն, որի համաձայն` լրտեսության և պետական դավաճանության գործով 20 մեղադրյալ է անցել, որոնցից 14-ը կալանավորվել են։ Ֆեյսբուքյան իր էջում այս  մասին հիշեցրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու նշել, որ կալանավորված անձանցից մեկը՝ Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանի գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

«Ամիսներ առաջ ԱԱԾ-ն հրապարակեց հայտարարություն, որի համաձայն` լրտեսության և պետական դավաճանության գործով 20 մեղադրյալ է անցել, որոնցից 14-ը կալանավորվել են։

Ըստ Mediahub-ի, կալանավորված անձանցից մեկը՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանի գործը կարճվել է՝ օրերս նրան ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Փաստորեն ամբողջ պետական ապարատով, քարոզչական մեքենայով մարդուն դավաճան հանեցին, հետո պարզվեց, որ նման բան չկար ու հանցակազմի բացակայության հիմքով ազատ են արձակել։

Թե բա խեղճ Նիկոլն ինչ աներ, լիքը դավաճան կար։ Ամենամեծ դավաճանը դուք եք, որ մարդկային ճակատագրերի հետ խաղում եք, մարդկանց վարկաբեկում, ինչեր ասես որ չեք բեմադրում ու վերջում պարզվում, որ թատրոնն ավարտված է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ