News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արիզոնայի համալսարանի գիտնականները տիեզերանավերի համար նոր հայեցակարգ են մշակել՝ Մարսն ուսումնասիրելու նպատակով: Սարքերը թռչելու համար շարժչի կարիք չունեն եւ ալբատրոսների պես սավառնում են օդում, գրում է Hi-Tech-ը։

Ինժեներները մշակել են առանց էներգիայի սլացող սարք, որը կարող է մի քանի օր սավառնել Մարսի մակերեւույթին՝ շարժման համար օգտվելով միայն քամու ուժից: Իրենց աշխատանքի համար գիտնականներն ուսումնասիրել են ալբատրոսների թռիչքի տեխնիկան։

Հայտնի է, որ Մարսի վրա արդեն իսկ կան ինքնաթիռներ, սակայն կարմիր մոլորակի հազվագյուտ մթնոլորտում թռչելու դժվարությունը մեծ էներգիա է պահանջում՝ վերելքի համար:

Հետազոտողները պատրաստվում են սարքը փորձարկել Երկրի վրա մինչեւ այս ամառվա ավարտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ