News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արգենտինայի Էկոնոմիկայի նախարար Մարտին Գուսմանը, ով պաշտոնավարում է 2019 թվականի վերջից եւ գլխավորում է, Արգենտինայի արտաքին պարտքի վերափոխման նպատակով, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ընթացքող բանակցությունները՝ երկրում տնտեսական ճգնաժամի սրման հետեւանքով հրաժարական է տվել:

Գուսմանը կոչ է արել, իր իրավահաջորդին ընտրելու նպատակով, կառավարության կոալիցիայի ներսում քաղաքական համաձայնության գալ:

Հայտի է, որ Արգենտինայում գնաճը հասել է 60 տոկոսի, արժույթը էժանացել է, ինչպես նաեւ զգացվում է պարենամթերքի եւ էներգիայի համաշխարհային գնաճը:

Գուսմանի հրաժարականը հաջորդել է Արգենտինայում ավելի քան մեկ շաբաթ տեւած տնտեսական ցնցումներին, որի հետեւանքով արգենտինական պեսոն կտրուկ արժեզրկվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ