News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թունիսում Սահմանադրական բարեփոխումների իրականացման կոմիտեի ղեկավար Սադոկ Բելաիդը քննադատել է երկրի նախագահ Քաիս Սայյիդի առաջարկած նախագիծը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական մամուլին:

Նա նշել է, որ վերոնշյալ տարբերակը նման չէ սահմանադրական հանձնաժողովի առաջարկած նախնական տարբերակին եւ վտանգավոր է, քանի որ առկա որոշ գլուխներ կարող են ամոթալի բռնապետական ռեժիմի համար ճանապարհ հարթել:

Սահմանադրությունը, որը Քաիս Սայյիդին գրեթե բաձարձակ լիազորություններ կտա, հանրաքվեով քվեարկության է դրվելու այս ամիս:

Այս նախագծով թուլանում է խորհրդարանի եւ դատական համակարգի դերը՝ զրոյացնելով 2011 թվականին ի հայտ եկած ժողովրդավարական ձեռքբերումները:

Հիշեցնենք, որ Քաիս Սայյիդն իշխանության եկավ անցյալ տարի՝ տապալելով 2014 թվականին ընդունված Սահմանադրությունը եւ ցրելով խորհրդարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ