News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 13
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն տարածաշրջանում անկայունության եւ անապահովության կհանգեցնի, հայտնում է Mehr լրատվականը:

Նախարարը նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի կողմից ցանկացած միջամտություն սխալ է եւ իրավիճակի սրման կհանգեցնի:

«Մենք բոլոր ուժերով կկանգնենք Սիրիայի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարու: «Մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության»,- ասել է Իրանի արտգործնախարարը՝ հաստատելով՝ Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորման ցանկացած ծրագիր տրամադրելու Իրանի պատրաստակամությունը: Դիվանագետը նշել է, որ իրան-սիրիական հարաբերությունները ռազմավարական են:

Աբդոլլահյանը շեշտել է, որ Իրանն իր ընկերներին երբեք մենակ չի թողել եւ չի թողնի:

Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը ժամանել է Դամասկոս՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով: Օդանավակայանում դիվանագետին դիմավորել է իր գործընկեր Ֆեյսալ Մեքդադը, ում հետ համատեղ մամուլի ասուլիս է կայացել ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ