News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի խոշորագույն JERA էլեկտրակայանը հրդեհի հետեւանքով անջատել է Տոկիոյի մերձակայքում գտնվող «Չիբա» անվանմամբ 500 մեգավատ հզորությամբ բլոկը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հրդեհը բռնկվել է երեկ կեսօրին` 3-րդ էներգաբլոկի տուրբիններից մեկի գոլորշու փականի մոտ, ինչը մեկ ժամվա ընթացքում մարվել է:

JERA էլեկտրակայանը այժմ փորձարկումներ է իրականացնում եւ ամբողջական գործարկման մասին դեռեւ կհայտարարի, իսկ մինչ այդ խնդրել է խնայել էլեկտրաէներգիան:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ իշխանությունները հայտարարում էին էլեկտրաէներգիայի սակավության մասին, ինչը պայմանավորված է 9-րդ օրն անընդմեջ 35 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ