News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պակիստանի հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւների հետեւանքով մարդատար ավտոբուսը սահել է եւ ընկեր ձորը, ինչի հետեւանքով զոհվել է 19 եւ վիրավորվել՝ 12 մարդ, հյտնում է AP լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելուջիստանի նահանգային կառավարությանը:

Բելուջիստան նահանգի Շիրանի շրջանի ղեկավարի օգնական Մախտաբ Շահը հայտնել է, որ ավտոբուսում եղել է մոտ 35 ուղեւոր: Նրա խոսքով՝ փրկարարները փրկվածներ են փնտրում բեկորների մեջ եւ հարակից տարածքում։

Պակիստանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները սովորական բնույթ ունեն, ինչը պայմանավորված է վատ ճանապարհային ենթակառուցվածքների, երթեւեկության կանոնների անտեսման եւ տրանսպորտային միջոցների ատ սպասարկման հետեւանքով: Անցյալ ամիս տեղի ունեցած մեկ այլ պատահարի հետեւանքով զոհվել էր 22 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ