News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Լի Մայոն Corrire della Sera-ին տված հարցազրույցում ասել է, որ իշխող «5 աստղերի շարժում» կոալիցիայում կան այնպիսիք, ովքեր «չափազանց երկիմաստ են» արտահայտվում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում:

«Ինձ համար Իտալիան ավելի կարեւոր է, քան որեւէ կուսակցական շահ։ Մի քանի ամիս լռությունից հետո ես եւ ավելի քան 60 գործընկերներ ու ընկերներ ստիպված եղանք հեռանալ նրանցից, ովքեր մեզ տարան դեպի պատմության սխալ կողմը, նրանցից, ովքեր ցանկանում էին Իտալիան տանել ՆԱՏՕ-ին հակառակ դիրքեր, նրանցից, ովքեր չափազանց երկակի են տրամադրված Ուկրաինային ցուցաբերվելիք աջակցության հարցում, նրանցից, ովքեր լռեցին՝ Մոսկվայի հավանությունից հեռու մնալու փոխարեն»,- ասել է Դի Մայոն։

Ավելի վաղ Իտալիայի իշխող կոալիցիան բանաձեւ էր ներկայացրել, որով առաջարկում էր հրաժարվել Ուկրաինային զենք մատակարարելուց, սակայն երկրի ԱԳՆ ղեկավարը դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը եւ լքել «5 աստղերի շարժում» կուսակցության շարքերը։ Նրա հետ կուսակցությունը լքել է եւս 60 քաղաքական գործիչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ