News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հակամարտության ֆոնին Սաուդյան նավթային հսկա Saudi Aramco-ն կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը՝ առաաջ անցնելով ամերիկյան Apple-ից 2022 թվականի առաջին կիսամյակում: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը՝ հղում կատարելով Ernst & Young (EY) միջազգային աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության ուսումնասիրությանը։

Հունիսի 30-ի դրությամբ Saudi Aramco-ի կապիտալիզացիան հասել է 2,3 տրիլիոն դոլարի։ Apple-ը, որն անցյալ տարվա վերջին համարվում էր ամենաթանկարժեք ընկերությունն աշխարհում, 2,2 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ուկրաինական պատերազմի սկզբից համաշխարհային ֆոնդային բորսաներում գների անկումը շրջել է ֆոնդային բորսայում վաճառվող հարյուր ամենաթանկարժեք ընկերությունների վարկանիշը, գրում են EY-ի վերլուծաբանները։       

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ