News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է , ռուսական զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը, հայտնում է Коммерсант-ը եւ հավելում, որ վերջին մեկ օրվա ընթացքում զբաղեցրած ընդհանուր տարածքը 182 քառակուսի կիլոմետր է:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հրամանագրեր էր ստորագրել` Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին։ Ինչպես ավելի ուշ բացատրել էր Ռուսաստանի Դաշնության նախագահը, հանրապետությունները ճանաչված են Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի սահմաններում։

«Այսօր՝ 2022 թվականի հուլիսի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին », - ասվում է ՊՆ հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ