News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայի և թուրքի համատեղ գոյակցության փորձեր պատմության մեջ շատ են արվել: Արդյունքում եղել է Ցեղասպանություն, կոտորածներ, պատերազմներ, վտարումներ, սպանություններ, թալան, կեղեքում: Այս մասին գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ու հավելել.

«Հայի և թուրքի համատեղ գոյակցության փորձեր պատմության մեջ շատ են արվել: Արդյունքում եղել է Ցեղասպանություն, կոտորածներ, պատերազմներ, վտարումներ, սպանություններ, թալան, կեղեքում: Մուշը, Վանը, Սասունը, էրզրումը, Արդահանը, Սարիղամիշը, Սուրմալուն, Ղարսը, Նախիջևանը, Դաշտային Արցախը և տասնյակ այլ պատմական տարածքների կորստի պատճառն այն էր, որ հայն ու թուրքը որոշել էին բարեկամություն անել` բայց հայի արյան և հայրենիքի հաշվին: արսենթորոսյանները, վիգենխաչատրյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել բնականաբար շահադիտական նպատակներով: Իսկ այդ հարցում ի՞նչ կարծիք ունի ՀՀ ՊՆ այսպես կոչված նախարարը կամ գոյություն չունեցող ԳՇ պետը, ովքեր գրեթե ամեն օր դիրքային մարտական փոխհրաձգության մեջ են նիկոլփաշինյանների, խաչատուրսուքիասյանների ու արսենթորոսյանների բարեկամների հետ»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ