News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 Նիգերիայի ոստիկանությունն ազատել է առնվազն 77 մարդու, որոնց եկեղեցու նկուղում պահում էին Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը քարոզող մարդիկ, կիրակի տեղեկացրել են այդ երկրի իշխանությունները, փոխանցել է AP-ը։

Օնդո նահանգում ուրբաթ երեկոյան «Հավատացյալների ամբողջ Աստվածաշունչ» եկեղեցուց փրկված մարդկանց մեջ 23 երեխա կար, որոնց մի մասն ընդամենը 8 տարեկան էր։

Նիգերիայի մայրաքաղաքից 75 կիլոմետր հեռու գտնվող «Հավատացյալների ամբողջ Աստվածաշունչ» եկեղեցու հովիվներն իրենց եկեղեցու հավատավորներին կոչ էին անում «մնալ տանը» եւ սպասել «ցնծության», նշել է Օնդոյի ոստիկանության ներկայացուցիչ Ֆունմիլայո Օդունլամին։

Կրոնական կազմակերպության երկու անդամները կալանավորվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ