News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Հունիսին Թուրքիայում սպանվել է ավելի քան 30 կին, եւս 22-ը մահացել է  կասկածելի հանգամանքներում՝ ըստ Կանգնեցնենք կանանց սպանությունները իրավապաշտպան կազմակերպության, գրում է Ahval-ը։

Կազմակերպության հունիսյան զեկույցի համաձայն՝ սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել Ստամբուլում, հյուսիսային Զոնգուլդակում եւ երկրի մայրաքաղաք Անկարայում։ Կանայք սպանվել են առնվազն 21 նահանգներում։

Տասը կին սպանվել է իրենց ամուսինների կողմից, 7-ին՝ ընկերոջ, երկուսը՝ նախկին ընկերոջ, մեկը՝ նախկին ամուսնու կողմից։ Եվս մեկ կին սպանվել է որդու կողմից, եւս չորս կնոջ սպանել են իրենց հայրերը։ Երեք կնոջ սպանել է ծանոթը, մեկին՝ հարազատը։

Կանանց մոտ 74 տոկոսը սպանվել է իրենց տներում։ Երկու կին սպանվել է փողոցում՝ մեկը՝ ճանապարհի եզրին, մեկը՝ բաց դաշտում։

31 կանանցից 11-ը սպանվել են ամուսնալուծության ցանկության, զուգընկերոջ հետ հաշտվելուց հրաժարվելու, առաջարկը մերժելու կամ տղամարդու հետ հանդիպելուց հրաժարվելու համար: 

31 սպանություններից հինգում կանայք սպանվել են երեխաների հետ միասին։

Կանանց 40 տոկոսը եղել է 36-ից 65 տարեկան, եւս 19 տոկոսը՝ 25-ից 35 տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ