News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին հիշարժան օրվա առիթով և նշել. «Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը, և սա չափազանց կարևոր է: Հենց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու»։

Շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նախարարն ընդգծել է յուրաքանչյուրի դերի կարևորությունը Հայաստանի ապագան կերտելիս և մաղթել կանաչ ճանապարհ, ամուր կամք և արթուն միտք։

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊՀ մի շարք ներկայացուցիչների՝ պրոֆեսորադասախոսական կազմին, հանձնել է պարգևներ: 
Պաշտոնյաները նաև ներկա են գտնվել շրջանավարտների ավարտական հագուստների, բուհի վարչակազմի և հոգաբարձուների հագուստների ցուցադրմանը, որոնք մոդելավորվել և մշակվել են Պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանի նախաշեմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ