News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այս ամբողջ դատական, քննչական գործողություններին հետևելով ուղղակի ահավորություն է, այն, ինչը կատարել են ոստիկանները, ցուցմունք տվող ոստիկանները 37 թվի ցուցմունք են գրել, նրանք պատասխան են տալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«ՈՍտիկանները առաջին հերթին պատասխան են տալու բարոյապես: Ոստիկան կա,որ ցուցմունք  էտվել տասնյակ քաղաքացիների դեմ, փաստաբանները արդեն դրա մասին խոսել են: Ամեն դեպքի դեպքում ահավոր է, չկա որեւէ ապացույց, որ այդ մարդը կատարել է այդ արարքը»,- ասաց նա: 

Նշենք, որ Արմավիրի ՔԿՀ-ից ազատ են արձակվել մի շարք անձինք, որոնք կալանավորվել էին Դիմադրություն շարժման ակցիաներին մասնակցելու համար։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների մեջ։ Այսօր ազատ է արձակվել 7 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ