News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը առաջարկում է լրացում կատարել «Լեզվի մասին» օրենքում։
Նախատեսվում է, մասնավորապես՝
հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները և ավելացնել դրանց ծավալը,
հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների եւ հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ
սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք նաեւ տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու, կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում,
հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ եւ պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար, ներառելով կրթական, առողջապահական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ դրության ժամանակ հատուկ թողարկումները եւ սոցիալական գովազդը,
«Լեզվի մասին» ՀՀ օրենքում և սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը:
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ