News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի Օլի մաժիլիսը (խորհրդարանը) քվեարկությամբ որոշում է կայացրել երկրի կազմում Կարակալպակիայի կարգավիճակը որպես ինքնիշխան հանրապետություն ուժի մեջ թողնելու մասին՝ երկարացնելով սահմանադրական փոփոխությունների նախագծերի հանրային քննարկման ժամկետը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ուզբեկստանի սահմանադրության հոդվածերի (21 եւ 70-75) համաձայն՝ Կարակալպակիան փաստացի Ուզբեկստանի մասն է, հանրաքվեն կամ պլեբիսցիտը Ուզբեկստանից անկախանալու մասին կարող է անցկացվել միայն Օլի մաժիլիսի համաձայնությամբ։ Այնուամենայնիվ, Կարակալպակիայի սահմանադրությունում ամրագրված է  Ուզբեկստանի կազմից հանրապետության դուրս գալու իրավունքը։

Նախօրեին Կարակալպակիայի հանրապետության մայրաքաղաքի բնակիչները հանրահավաքի էին դուրս եկել Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների դեմ։ Նրանց զայրացրել էին 70-75 հոդվածների փոփոխությունները, որոնց համաձայն՝ իրենց շրջանը կորցնում է այժմ ամրագրված ինքնիշխանությունը եւ Ուզբեկստանի կազմից դուրս գալու իրավունքը։

Օլի մաժիլիսում առաջարկել են տասը օրով՝ մինչեւ հուլիսի 15-ը, երկարացնել սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրային քննարկման ժամկետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ