News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում տարեկան գնաճը հունիսի արդյունքներով մայիսի 73,5 տոկոսից հասել է 78,62 տոկոսի, տեղեկացրել է երկրի Վիճակագրության ինստիտուտը...

«Գնաճը Թուրքիայում տարեկան արտահայտմամբ արագացել է՝ հունիսին հասնելով 78,62 տոկոսի»,- նշվել է հաղորդագրությունում։

«Սպառողական գների աճը միայն մեկ ամսում կազմել է 4,95 տոկոս»,- նշել է գերատեսչությունը։

Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին 2022թ. վերջի համար կանխատեսել է 48-49 տոկոս մակարդակի գնաճ, 2023թ. վերջի համար նա նշել է, որ այդ նիշը կնվազի՝ հասնելով 19,9 տոկոսի։ Նրա խոսքով՝ տոկոսադրույքի փոփոխություններ կարճաժամկետ հեռանկարում չեն դիտարկվում։

Անցած տարի  տոկոսադրույքի մի քանի նվազումներից հետո լիրայի փոխարժեքի անկումը կտրուկ արագացավ, ինչը բացասաբար անդրադարձավ երկրի ֆինանսական համակարգի վրա։ Տարեկան գնաճը ազգային արժույթի տատանումների ֆոնին այն ժամանակ արագացել էր՝ 36 տոկոսի հասնելով։

Թուրքիայի կենտրոնական բանկն այս տարի տոկոսադրույքն անփոփոխ է պահում 14 տոկոսի մակարդակում, իսկ լիրան աստիճանաբար թուլանում է. եթե հունվարի վերջին բորսայական փոխարժեքը կազմում էր մեկ դոլարը մոտ 13,5 լիրա, ապա փետրվարի վերջին՝ արդեն 14 լիրա, իսկ այժմ հասել է 17 լիրայի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ