News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 08
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Շնաձկների բազմացման սեզոնը եւ Հուրգադայից հարավ գտնվող Սահլ-Հաշիշ ծովածոցում կանգնած նավակների աշխատող պտուտակները կարող էին խթանել վերջին հարձակումները: Նման կարծիք են հայտնել եգիպտացի ջրասուզակները, որոնք ուսումնասիրել են այս ձկների վարքը, գրում է ՏԱՍՍ-ը։

Տուժածների մարմնի վրա հետքերի եւ վնասվածքների բնույթն ուսումնասիրելուց հետո նրանք կարծում են, որ 95 տոկոս հավանականությամբ մահացած կանանց վրա վագրային շնաձուկ է հարձակվել։

Ջրասուզակ Մոհամմեդ Սամիրը կարծում է, որ հարձակման ժամանակ երկու գործոն միասին են դեր խաղացել: Նախ, այժմ ավարտվում է վագրային շնաձկների բազմացման շրջանը, որոնք այս պահին լողում են դեպի ծանծաղ ջրեր։

Երկրորդ՝ ձկները թակարդում են հայտնվել ծովածոցում, որտեղ ելքի մոտ շատ մոտորանավակներ կան։ Իսկ շնաձկները վախենում են շարժիչի ձայնից։ Թակարդի մեջ հայտնվելով՝ նրանք սկսել են ագրեսիա դրսեւորել։

Հուլիսի 3-ին Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ զբոսաշրջային հայտնի Հուրգադա քաղաքի մոտ հայտնաբերվել է արդեն երկրորդ կնոջ մարմինը, որը մահացել է շնաձկան հարձակման հետեւանքով։ Նախնական տվյալներով՝ զոհը Ռումինիայից զբոսաշրջիկ է։ Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին արգելել է բոլոր գործողությունները Սահլ-Հաշիշի շրջանում, որտեղ մահացել են Ավստրիայի քաղաքացին եւ Ռումինիայից զբոսաշրջիկը։ Բուն Հուրգադայում բոլոր լողափերը սկսել են փակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ նոր տեսակի մեդուզա է հայտնաբերվել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ ջրասուզորդ Դորիան Բորչերդսը լուսանկարել է հսկա կիսաթափանցիկ մեդուզայի, գրել է ABC News-ը։ եւ նշել, որ դա նման է եղել 25 տարի առաջ նկատված արարածի...
Նոր ուսումնասիրության համաձայն դելֆինները էպիզոդիկ հիշողություն ունեն
Հետազոտողների միջազգային թիմը հայտնաբերել է, որ դելֆիններն ունեն էպիզոդիկ հիշողություն. կարողություն հիշելու ոչ միայն անցյալի իրադարձությունները, այլեւ այդ իրադարձությունների ենթատեքստը...
Պակիստանում կենդանաբանական այգին առյուծներ աճուրդի կհանի մասնավոր կոլեկցիոներների համար
Կենդանաբանական այգում այժմ 29 առյուծ է ապրում...
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագր
Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Դրանից հետո կտեղափոխվի ապրելու այգու մյուս վագրի հարևանությամբ…
Բուլղարիայում գտել են «Եվրոպայի վերջին մեծ պանդայի» քարացածությունները
Նրան անվանել են Agriarctos nikolovi։ Ենթադրվում է, որ մոտ 6 մլն տարի առաջ այդ տեսակի ներկայացուցիչները տեղափոխվել են Արեւելյան Եվրոպայի անտառածածկ եւ ճահճային շրջաններ։
Ճապոնիայում օդափոխիչով կոստյումներ են մշակել կատուների եւ շների համար
Տոկիոյում այս տարի գրանցվել է բարձր ջերմաստիճանների ամենաերկար շրջանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ