News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Թեմզայի հունը փոքր-ինչ փոխվել է օգտագործված թաց անձեռոցիկներից կազմված արհեստական կղզու պատճառով: Այն թենիսի երկու կորտերի չափ է եւ տեղ-տեղ հասնում է մեկ մետր հաստության, հայտնում է Knife-ը։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները բազմիցս կոչ են արել բնակիչներին հրաժարվել թաց անձեռոցիկներից եւ նույնիսկ ցանկացել են արգելել դրանք: Մարդիկ հիգիենայի այս միջոցը գցում են կոյուղու մեջ, բայց այն այնտեղ չի լուծվում եւ ի վերջո կուտակվում է Թեմզայում:

Բնապահպաններն ասում են, որ թաց անձեռոցիկները վնասում են ոչ միայն բուն գետին, այլեւ ողջ ջրային էկոհամակարգին, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ պլաստիկ։ Թաց անձեռոցիկները կազմում են կոյուղու մեջ հայտնաբերված պինդ ճարպային կուտակումների 90 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ