News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Իրադարձությունները Կարակալպակիայում Ուզբեկստանի ներքին գործն են, Կրեմլում չեն կասկածում, որ խնդիրները կկարգավորվեն ղեկավարության ակտիվ աշխատանքով, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ուզբեկստանը մեր դաշնակիցն է, բարեկամական երկիր, մեր շատ կարեւոր գործընկերը։ Այն, ինչ տեղի է ունենում Ուզբեկստանում, այդ երկրի ներքին գործն է, եւ մենք չենք կասկածում, որ հանրապետության ղեկավարության ակտիվ աշխատանքով առկա խնդիրները կկարգավորվեն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Կարակալպակիայի վարչական կենտրոն Նուկուսում հուլիսի 1-ին տեղի է ունեցել ապօրինի ցույց՝ Ուզբեկստանի սահմանադրության փոփոխությունների պատճառով։ Ուզբեկստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հանրային կարգը վերականգնվել է։ Հաջորդ օրը շրջանի իշխանությունները հայտարարել են, որ կալանավորվել է անկարգությունների կազմակերպիչների մի խումբ, որը փորձում էր զավթել շրջանի իշխանական մարմինները։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոյեւը Կարակալպակստանում մտցրել է արտակարգ դրության ռեժիմ՝ հուլիսի 3-ից մինչեւ օգոստոսի 2-ը, ինչպես նաեւ պարետային ժամ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19.00-ից մինչեւ 05.00-ն։ Կիրակի օրը Միրզիյոյեւը տեսախորհրդակցություն է անցկացրել Կարակալպակիայի բոլոր շրջանների հետ։ Նա ասել է, որ Նուկուսում անկարգությունների ընթացքում եղել են զոհեր խաղաղ բնակչության եւ իրավապահների շրջանում։ Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ իրավիճակը Կարակալպակիայում կայունացել է եւ վերադառնում է նորմալ հուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ