News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ալավերդիում այսօր՝ հուլիսի 4-ին,  դիմավորել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, փոխմարզպետ Գոռ Ասրյանին, Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, ով նաեւ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ-ի թեկնածուն է:

Նա նաեւ նշել է. «Այցելել ենք Ակներ գյուղ, հանդիպել բնակիչներին, ներկայացրել ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընթացքը։ Նախագիծը պատրաստ է, ուղարկվել է փորձաքննության։ Վերջնական հաստատումից հետո կհայտարարվի մրցույթ։ Ճանապարհի հիմնանորոգման նախագծային արժեքը 2.3 մլրդ դրամ է կազմել (շուրջ 5.6 մլն դոլար)։

Կանգառ ենք կատարել Սանահին կայարան թաղամասում, լսել բնակիչների դիտարկումները, ինչպես նաև զույգ կամուրջների շինհրապարակում։

Փոխվարչապետը հետևել է աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ։

Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդի համայնքի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ