News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 20
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Այս համաժողովի անցկացումը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանն արեւելագիտական գերտերություն է։ Այս մասին Երեւանում «Պարսից ծոցի արաբական երկրները եւ հայկական համայնքները. Միտումներ եւ խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց թուրքագետ, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի գիտական ներուժն ամենակարեւոր գործոնն է Հայաստանի՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական գերտերության վերածվելու ճանապարհին։ «Հենց դա գիտակցելով՝ մենք շարունակում ենք ուսումնասիրել մեզ համար կարեւոր եւ հարազատ տարածաշրջանը՝ Արեւելքը»,- հավելեց Մելքոնյանը։

Սա, նրա գնահատմամբ, կարող է նպաստել ոչ միայն գիտական խնդիրների լուծմանը, այլեւ տարածաշրջանի համար գիտական ու գործնական մեծ նշանակություն ունենալ։ «Այսօր շատ կարեւոր նշանակություն ունի նաեւ տարածաշրջանի հայ համայնքի խնդիրների վերհանումը»,- ընդգծեց թուրքագետը։

Նշենք, որ համաժողովին մասնակցել են Հայաստանի եւ արաբական երկրների դիվանագետներ, պաշտոնյաներ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ