News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հավանաբար այս կամ հաջորդ տարվա ընթացքում Հայաստանին կհաջողվի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պարսից ծոցի ամենամեծ արաբական երկրի՝ Սաուդյան Արաբիայի հետ։ Այս մասին հուլիսի 4-ին Երեւանում «Պարսից ծոցի արաբական երկրները եւ հայկական համայնքները. Միտումներ եւ խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց Թունիսում եւ Մարոկկոյում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱՄԷ-ում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանը։

Նա հիշեցրեց, որ մինչեւ 2000-ական թվականները Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պարսից ծոցի բոլոր արաբական երկրների հետ, բացառությամբ Սաուդյան Արաբիայի՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Նրա խոսքով՝ այսօր Սաուդյան Արաբիայից դրական ազդակներ կան։

Փոլադյանը հավելեց, որ տարածաշրջանը շատ հետաքրքիր է եւ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այստեղ բախվում եւ հատվում են գերտերությունների շահերը՝ նշելով, որ նավթը եւ կրոնական բաղադրիչը նույնպես քաղաքական գործոն են տարածաշրջանում։

«Հայաստանի անկախության ձեռքբերման պահից տարածաշրջանը Երեւանի համար եղել եւ ունի մեծ նշանակություն։ Այն ժամանակ էլ սկսվեց տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը։ Հայաստանը մտադիր էր Օմանի հետ առաջին նման հարաբերությունները հաստատել 1992 թվականին, սակայն, ցավոք, Քարվաճառի դեպքերից հետո այդ գործընթացը կասեցվեց»,- ընդգծեց դիվանագետը։

Դեսպանը բացատրեց, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի գլխավորությամբ, մեծ հիստերիա էր բարձրացրել արաբական աշխարհում, որն իր ազդեցությունը թողեց տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի վրա։ «Անհրաժեշտ էր լուրջ աշխատանք տանել, որի արդյունքում 1994 թվականին հնարավոր եղավ հալեցնել այդ սառույցը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Եմենի եւ Քուվեյթի, հետագայում Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի հետ»,- եզրափակեց Արշակ Փոլադյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ