News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման արդյունքը կարող է լինել 15-ամյա ընդմիջումից հետո իսրայելական ավիաընկերությունների կանոնավոր թռիչքների վերականգնումը դեպի թուրքական տարածք։ Բացի այդ, Թել Ավիվն ու Անկարան կվերսկսեն համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում, գրում է Cumhuriyet թերթը։

Ըստ թերթի՝ իսրայելական եւ թուրքական կողմերի բանակցություններում, որոնք պետք է անցկացվեն հուլիսի 4-ին, կքննարկվեն նաեւ կանոնավոր չվերթների հաճախականության ավելացումը եւ ուղեւորների անվտանգության հարցերի կարգավորումը։

Իսրայելական ավիաընկերությունները 2007 թվականից չվերթներ չեն իրականացնում դեպի Թուրքիա, այս ամբողջ ընթացքում երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունն իրականացվել է միայն թուրքական կողմից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ