News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երեւանում առեւտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացման ժամանակ։

Նրա խոսքով, այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ եւ դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում։ Հայաստանը նաեւ բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։։ Նախարարը 2022 թվականը խորհրդանշական է անվանել երկու երկրների հարաբերությունների համար, քանի որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից հետո մեծ աշխատանք է տարվել երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ուղղությամբ։ Տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, ակտիվ համագործակցություն է ծավալվում միջազգային կառույցների շրջանակներում, կազմակերպվել են գործարար համաժողովներ, հանդիպումներ։

Արտգործնախարարը գոհունակությամբ նշել է, որ երջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021-ին այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016-ի շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռեւս չեն արտացոլում մեր երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, եւ մենք ակնկալում ենք առեւտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Հնդկաստանը շատ անելիքներ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության, դեղագործության, գիտության,կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաեւ, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան,զբոսաշրջությունը եւ առողջապահությունը մեծ ներուժ ունեն եւ չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար:։

Արտգործնախարարը հատկապես նշել է Հնդկաստանի տեխնիկական աջակցությունը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի կողմից տրամադրվող տեխնիկական օգնությունը, մասնավորապես՝ Երեւանում Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, մարզային երկու դպրոցներում համակարգչային դասարանների բացումը։ Այս օժանդակությունը իսկապես նպաստում է Հայաստանի երիտասարդ մասնագետների եւ դպրոցականների կրթությանը։

«Մենք արդյունավետորեն հագործակցում ենք նաեւ տարածքային զարգացման բնագավառում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ հանդիպումից հետո կստորագրվի դրամաշնորհների մասին հուշագիր։

Միրզոյանը հիշեցրել է, որ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է կրթության եւ մշակույթի ոլորտում։ Նրա խոսքով, Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող, հիմնականում բժշկական մասնագիտություններով, եւ այստեղ էլ, արդեն քննարկեցինք՝  հնարավորություն կա բարելավելու եւ ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։ Արտգործնախարարը հիշեցրել է նաեւ Հնդկաստանում հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, որը գտնվում է Հնդկաստանի իշխանությունների պաշտպանության ներքո։ «Աշխատանքներ ենք տանում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակաները Հայաստանում ներկայացնելու եւ կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար»,- ասել է նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ