News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունիսի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 13.30-ի սահմաններում մասնագիտացված ստորաբաժանման ծառայողներն ու բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Խորենացու փողոցի 54-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային ներարկիչներ, սրվակներ, հերոինի նմանվող զանգված և այլն:

Հարուցվեց քրեական գործ: Նշանակվեցին փորձաքննություններ:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով հունիսի 23-ին բերման ենթարկվեց Էջմիածին քաղաքի 51-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սուբուտեքսի կես հաբ։

Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկված տղամարդկանց թմրանյութն իրացրել էր Երևանի Սասուցի Դավթի փողոցի 46-ամյա մի բնակիչ: Հունիսի 28-ին նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: Բերման ենթարկվելիս նա 4 փաթեթ դեղահաբ ու բյուրեղանման զանգվածներ էր ձեռքից գցել:

46-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին ու ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ