News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Աբովյան փողոցի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ տանը պահում է ապօրինի հրազեն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տվյալը ստուգելու նպատակով հունիսի 24-ին տղամարդը հրավիրվեց բաժին: Նա չհերքեց տանը հրազեն ունենալու հանգամանքը: Պարզվեց, որ անցած տարվա աշնանը նրա երևանցի ընկերը մայրաքաղաք մեկնելուց առաջ խնդրել էր պահել որսորդական հրացանը: Ոչինչ չկասկածող ստեփանավանցին չէր մերժել և հրացանը պահել էր իր տան չհրկիզվող պահարանում:

Նույն օրը Ստեփանավանի բաժին է հրավիրվել նաև երևանցի ընկերը` Սարյան փողոցի բնակիչ, 63-ամյա տղամարդը: Չժխտելով ստեփանավանցու ասածը` նա հայտնել է, որ 10-15 տարի առաջ, ծննդյան օրվա կապակցությամբ, հրացանն իրեն նվիրել են երկու ընկերները. ուսանողական ընկերն արդեն հանգուցյալ է, իսկ մյուսը բնակվում է արտերկրում: Նա նաև հայտնել է, որ հրացանն անգամ չի փորձարկել:

Ստեփանավանի բնակիչը իրավապահներին է ներկայացրել խնդրո առարկա որսորդական ողորկափող հրացանը: Հետագա ստուգմամբ պարզվել է, որ հրացանը դեռևս 2007 թվականին հարուցված քրեական գործով հետախուզման մեջ է:

Հրացանը և կազմված փաստաթղթերը տրամադրվել են Արաբկիրի քննչական բաժնին: Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն, վաղը ժամը 11-ին կհրապարակեն որոշումը. փաստաբան
Քննությունը ավարտվեց և վաղը ժամը 11-ին նշանակվել է որոշման հրապարակում...
«Լիրիկան»` դեղատնից. 43-ամյա կինը կալանավորվեց
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ...
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել...
«Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում...
«Եթե ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ». Արցախում պայթյունի վայրում գտել են մասունքներ և անձնական իրեր (ֆոտո)
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված…
Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. 39-ամյա տղամարդը ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ…
Ամենաշատ