News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ժամը 15:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի, պետք է կայանար ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ պաշտպանի ներկայացված բողոքը, սակայն այն չի կայացել:

Պաշտպան Բենիկ Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը 45 րոպե սպասել է, սակայն իրեն տեղեկացրել են, որ դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում է, չգիտեն՝ երբ կվերադառնա, իսկ դատախազն էլ միջնորդել է հետաձգել դատական նիստը, թերեւս զբաղվածության, պատճառով:

«Սա իմ հունիսի 16-ի բողոքի հիման վրա է, իսկ դեռեւս մայիսի 17-ին ներկայացրած միջոնդրության մասով, որը բուն Ռուբիկ Մխիթարյանի վարույթում է, հենց բուն կալանքի հետ կապված, դեռեւս տեղեկություն չունեմ, թե երբ է նիստը:

Գերասիմ Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան: Հիմա արդեն դատարանում էլ պետք է քննվի խափանման միջոցի հարցը: Փաստն այն է, որ մարդը 50 օրից ավելի գտնվում է կալանքի տակ եւ, ըստ էության, մեղմ ասած, սահմանափակվել է վերջինիս արդյունավետ պաշտպանության իրավունքը:

Յուրաքանչյուր անց, որն անազատության մեջ է, իրավունք ունի բողոքարկելու այդ անազատության մեջ վերցնելու որոշումը: Իրավունք ունի լսված լինել դատարանի կողմից: Փաստացի այդ իրավունքը հասցվել է զրոյական մակարդակի:

Ես հետեւողական եմ լինելու, որ մի շարք անձինք պատասխան տան, ընդ որում, քրեական օրենսգրքի առջեւ: Խոսքը վերաբերում է Գերասիմ Վարդանյանի դեպքին ընդհանուր առմամբ»,-ասաց պաշտպանը:

Ինչ վերաբերում է Գերասիմին, նա նշեց, որ Գերասիմիը պինդ է եւ ուժեղ. «Շատ մարդիկ կերազեին ունենալ Գերասիմի թե գաղափարական, թե անձնային հատկանիշները: Գերասիմը անազատության մեջ շատ ավելի ազատ է, քան այս երկու շենքում գտնվող անձանց գերակշիռ մեծամասնությունը»:

Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է մայիսի 12-ին։ Նա ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ